Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

«Սա քննության պես մի բան է»

«Սա քննության պես մի բան է»
30.09.2019 | 14:29

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը համերգով հանդես կգա աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներից մեկում՝ լեգենդար «Կոնցերտգեբաուի» Մեծ դահլիճում (Concertgebouw, Ամստերդամ, Նիդերլանդներ):

Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին: Թոփչյանը ղեկավարելու է Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախումբը: Ծրագրում՝ Բեթովեն, Բրամս, Ֆրանց Դոպլեր:
Այս համերգը ղեկավարելը մեծ պատասխանատվություն է իր համար, քանի որ «Կոնցերտգեբաու»-ում հարյուր տարուց ավել է արդեն ելույթ են ունենում աշխարհի լավագույն դիրիժորները: Սա քննության պես մի բան է: Հրավերն արդեն մեծ նշանակություն ունի, բայց պետք է նաև արդարացնել հրավիրող կողմի սպասելիքները, ապացուցել, որ չեն սխալվել»,- ասել է Թոփչյանը:


«Կոնցերտգեբաուն» կառուցվել է 1883-1888թթ-ին Ամստերդամում: Համերգասրահը հայտնի է իր բացառիկ ակուստիկայով: Concertgebouw-ի Մեծ դահլիճը նախատեսված է 2037 հանդիսատեսի համար: Դահլիճի բացումից ի վեր այստեղ ելույթ են ունեցել բոլոր ժամանակների մեծագույն դիրիժորները՝ Հերբերտ ֆոն Կարայան, Կլաուդիո Աբբադո, Ռիկկարդո Մուտի, Վալերի Գերգիև և այլք:

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ